Քաղաքական Միջազգային 

Հայկո Մաասը՝ Թրամփի թվիթերյան գրառումների մասին

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ներկայացնում ամբողջ ԱՄՆ-ը և չի կարող թվիթերյան գրառումների միջոցով փոխել իրողությունը: Այս մասին փոխանցում է Reuters-ը:

«Ամերիկան ավելին է քան Սպիտակ տունը: Թրամփը չի կարող դա փոխել: Նա կարող է Թվիթերում գրել այնքան մտքեր, որքան ցանկանում է»,-ասել է գերմանացի նախարարը:

Մաասը նաև նշել է, որ ԱՄՆ-ը մրցակից չէ, այլ Գերմանիայի ամենակարևոր գործընկերն ու դաշնակիցն է ԵՄ-ի սահմաններից դուրս:

Նույն շարքից