Այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով հարցին, թե ինչ տեղաշարժ կա բանակում կոռուպցիայի դեմ պայքարի մասով և փողերի լվացման հարցում, հայտարարեց, որ Պաշտպանության բանակը ոչ մի դեպքում չի կարող փողերի լվացմամբ զբաղվել:
Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, նախարարն ասաց, որ կոռուպցիոն ռիսկեր են եղել կապված ձեռքբերումների հետ. «Կան կառուպցիոն ռիսկեր, որոնք եղել են կազմակերպչական բնույթի, բայց ես վստահեցնում եմ, որ պայքարը շարունակական գործընթաց է: Նոր կառավարությունը, վարչապետը նոր նշաձող են սահմանել, աշխատանքներն իրականացվում են: Ամենօրյա ռեժիմի մեջ կան պատժվողներ, ուղղակի այդ ամեն ինչը մեծ լուսաբանմամբ չի արվում»: