Նախիջևանյան սահմանում իրավիճակը վերահսկելի է: Այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը:
Տոնոյանի խոսքերով, ադրբեջանական ուժերը շարունակում են ինժեներական աշխատանքները, ամրացնում են իրենց դիրքերը, իսկ հայկական կողմը համապատասխան քայլեր է ձեռնարկում այդ գործողությունները չեզոքացնելու համար:
Նախարարը նաև նշել է, որ ՀՀ Զինված ուժերն արդեն գործողություններ է ձեռնարկել՝ չեզոքացնելով Ադրբեջանի կողմից միջդիրքային տարածքի կրճատումը: