«Հայաստանում մեր սիրո պատմությունը շատերին է հայտնի, ռուս ընթերցողի համար ևս կպատմեմ այն»,-eg.ru-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
Հակոբյանը նշել է, որ ապագա վարչապետի հետ ծանոթացել է դեռ ուսանողական տարիներին, երբ Փաշինյանը եղել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող, իսկ ինքը՝ առաջին:
«Երբ ես առաջին անգամ մտա լսարան, միագամից լսեցի նրա անունը: Բոլորը խոսում էին նրա մասին, հիանում նրանով, որպես օրինակ նշում նրա անունը: Նիկոլը ֆակուլտետի հպարտությունն է, լսում էի ես՝ դեռ չճանաչելով նրան»,-նշել է Հակոբյանը:
Տիկին Հակոբյանը նաև խոստովանել է, որ Նիկոլ Փաշինյանը միանգամից է սիրահարվել իրեն, իսկ ինքը՝ ավելի ուշ: