Հասարակություն գլխավոր 

Ինչու Վազգեն Վեհափառը ժամանակին ընտրեց հենց Գարեգին Բ-ի թեկնածությունը

Գարեգին Բ-ի թեկնածությունն ընտրել է Վազգեն Վեհափառը: Այսօր՝ հուլիսի 25-ին,  այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կրոնագետ Վարդան Խաչատրյանը՝  նշելով, որ իրեն միշտ հետաքրքրել է, թե ինչու է այդ աներևակյելի հոգևոր խորության տեր մարդն ընտրել հենց Գարեգին Բ-ին:

Խաչատրյանի խոսքերով, ինքը հասկացել է, որ Վազգեն Վեհափառը Գարեգին 2-ի մեջ տեսել է այն որակները, որոնք անհրաժեշտ են եկեղեցին  ոտքի կանգնեցնելու  համար. «Մեր եկեղեցին ծանրագույն վիճակում էր, երբ Վազգեն Վեհափառը հեռացավ: Երբ նա Ֆրանսիայից վերադարձավ, ուր գնացել էր բուժում ստանալու և նրան հարցրեցին, թե ինչու է վերադարձել, Վազգեն Վեհափառն ասաց, որ չէր կարող մահանալ Էյֆելյան աշտարակի արտացոլանքն աչքերի մեջ, պետք է մահանար Էջմիածինի խաչի արտացոլանքն աչքերում»:

Ինչ վերաբերում է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, Խաչատրյանի խոսքերով, դա խայտառակություն է, և այն ամենը ինչ կապված է եկեղեցու հետ, պետք է մի քանի անգամ չափել, հետո կտրել:

Նույն շարքից