Դիտարկվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեայի շրջանկներում ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կազմակերպելու հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Ամերիկացի դիվանագետի խոսքերով, երկու կողմն էլ ցանկանում են, որպեսզի հանդիպումը տեղի ունենա, սակայն թե նախագահ Թրամփի, թե վարչապետ Փաշինյանի գրաֆիկները խիստ հագեցած են, դրա համար հիմա փորձ է արվում պատուհան գտնել հանդիպման համար, սակայն այս պահին հանդիպման մասով որոշում չկա կայացված:
Դեսպանը նաև նշել է, որ ԱՄՆ կառավարությունն ու դեսպանությունը գոհ են երկկողմ հարաբերությունների, շփումների բարձր մակարդակից՝ հիշեցնելով, որ նախագահ Սարգսյանն է օրեր առաջ եղել Վաշինգտոնում և հանդիպել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, ապա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյաննէ մեկնել Միացյալ Նահանգներ, իսկ հիմա էլ Արդարադատության նախարարն է ԱՄՆ-ում: