Հասարակություն 

Աննմանը գողացել է Նունեի «Սամսունգ» տեսակի պլանշետը

Հուլիսի 18-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1965 թ. ծնված Նունե Պ.-ն և հայտնել, որ ժամը 21.00-ից 21.50-ն ընկած ժամանակահատվածում թիվ 63 միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են «Սամսունգ» տեսակի պլանշետը:

Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 24-ին, ժամը 9.45-ին, Դրոյի փողոցի թիվ 23 շենքի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Աննման Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից