Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգում է իրականացվում: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, հայտարարել է վերջինիս փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Բաղդասարյանի խոսքերով, գեներալ Մանվելն ունի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ: Փաստաբանը հայտարարել է, թե ունի երկու հեղինակավոր բժշկի կարծիք այն մասին, որ նման հիվանդությունների դեպքում կալանքն արգելվում է, ինչը վկայում է այն մասին, որ սա դասական խոշտանգում է՝ բխող բոլոր բացասական հետևանքներով:
Փաստաբանը նշել է, որ պետական մարմիններն ուշադիր են Մանվել Գրիգորյանի նկատմամբ, ով ստանում է քիմիոթերապիա, սակայն նրա նկատմամբ իրականացվում է դասական խոշտանգում, քանի որ նա չպետք է գտնվի կալանքի տակ: