Այսօր առավոտյան անհայտ անձը Հոլիվուդի Փառքի ծառուղում ոչնչացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աստղը: Այս մասին հայտնել է NBCLos Angeles-ի լրագրող Ջոնաթան Գոնսալեսը:
Ականատեսները պատմել են, որ նախագահի աստղի վրա հարձակվողը եղել է տղամարդ, ով ավելի ուշ ներկայացել է ոստիկանություն:
Լրագրողի վկայությամբ, նախկինում ևս Թրամփի աստղը հարձակումների ենթարկվել է, սակայն այս անգամ այն ամբողջությամբ քանդվել է: