Հունաստանում անտառային հրդեհների զոհերի թիվը, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, արդեն հասել է 79-ի: Վիրավորների թիվը անցնում է 150-ը:
Ինչպես Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, զոհերի թվում հայեր չկան:
Ավելի վաղ Հունաստանում Հայաստանի դեսպանատունը թեժ գիծ էր բացել, որով քաղաքացիներին խնդրել էր ինֆորմացիա հայտնել տուժած հայերի մասին, եթե այդպիսիք կան: