Քաղաքական 

Յունկերը Թրամփին գերեզմանատան նկար է նվիրել

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ով այցով գտնվում է ԱՄՆ-ում, Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ վերջինիս զինվորական գերեզմանատան լուսանկար է նվիրել: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Յունկերի խոսքերին:

Յունկերը հայտնել է, որ լուսանկարն արվել է Լյուքսեմբուրգի գերեզմանատներից մեկում, որտեղ թաղված է գեներալ Ջորջ Փաթթոնը. «Թանկագին Դոնալդ, եկ հիշենք մեր ընդհանուր պատմությունը», -մակագրել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Յունկեր-Թրամփ հանդիպման ժամանակ Բրյուսելը համաձայնվել է նվազեցնել տարիֆները, որոնք սահմանվել են ամերիկյան ապրանքների համար, իսկ ԱՄՆ-ն իրավունք է ստացել ավելացնել Եվրոպա սեղմված գազի էքսպորտի ծավալները:

 

Նույն շարքից