Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի նախկին շեֆ խոհարար Դարրոն Մաքգրեդին պատմել է թագուհու սիրելի ուտելիքների մասին:
Metro-ի հետ հարցազրույցի ժամանակ խոհարարը հայտնել է, որ թագավորական ընտանիքում արգելված են այն ուտեստները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր՝ կարտոֆիլ, բրինձ և այլն: Բացի դրանից, չի օգտագործվում սխտոր՝ վատ հոտի պատճառով:
Պարզվում է, որ թագուհին well-done սթեյք է սիրում: Խոհարարը նաև նշել է, որ թագավորական ընտանիքում հենց թագուհին է որոշում, թե ինչ է դրվելու սեղանին: