Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրած գնդակի հարցը փակված է:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ հատուկ ծառայությունները ստուգել են Պուտինի նվիրած գնդակը և հատուկ չիպ հայտնաբերել դրա մեջ: Այդ չիպը տեղադրել է հենց գնդակ ստեղծող ընկերությունը: Այն ապահովում է շուրջ 10 կմ հեռավորությամբ տեղեկություն փոխանակելու հնարավորությունը։ Հիշողության քարտը գործածվում է գովազդի նպատակով։
Սանդերսը նշել է, որ իրականում ստուգուվում են բոլոր նվերները, որոնք ստանում է Թրամփը, և այսուհետ Սպիտակ տունը չի մեկնաբանելու Պուտինի նվիրած գնդակի թեման: