Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն առաջիկա շաբաթվա ընթացքում կորոշի, թե ով է լինելու կուսակցության թեկնածուն Երևանի քաղաքապետի պաշտոնի համար: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հուլիսի 25-ին:
ԵՊԲՀ-ում շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողության ավարտին Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է նաև այն հարցին, թե կդիմի արդյո՞ք նոր սերնդի բժիշկներին, եթե առողջական խնդիրներ ունենա, օրինակ՝ կոկորդի ցավ: ՀՀ վարչապետը դրական պատասխան է տվել՝ հայտարարելով, որ ինքն իր կյանքում առողջական խնդիրներ շատ չի ունեցել. «Բոլոր դեպքերում ես և իմ ընտանիքի անդամները Հայաստանից դուրս բժշկական օգնություն ստանալու փորձ չունենք: Ես վտահում եմ մեր բժիշկներին»:
Փաշինյանը նշել է, որ բազմաթիվ խնդիրներ կան, սակայն նաև կրթական համակարգում հետևողական լինելու դեպքում եղած խնդիրները կլուծվեն:
Վարչապետը խոսել է նաև առողջապահության ոլորտում ապահովագրական համակարգ ներդնելու անհրաժեշտության մասին: