Քաղաքական Միջազգային 

Թրամփը մտադիր չէ այս տարի հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել մինչև 2019 թվականը: Թրամփի կարծիքով, հաջորդ երկկողմ հանդիպումը պետք է տեղի ունենա միայն այն ժամանակ, երբ կավարտվի քննությունը, որը պատասխան կտա հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ ընտրություններին: Այս մասին հուլիսի 25-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը:

Ավելի վաղ՝ հուլիսի 19-ին, Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ նախագահ Թրամփը Բոլթոնին հանձնարարել է Պուտինին աշնանը Վաշինգտոն հրավիրել: Հնարավոր այցի ժամկետների մասին տեղեկություններ չէր հայտնվել:

Հիշեցնենք, որ Պուտին-Թրամփ առաջին հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 16-ին Հելսինկիում:

 

Նույն շարքից