Բարի օր Հասարակություն 

Ես պետք է հաղթեմ, դա է իմ գլխավոր նպատակը. Արթուր Աբրահամ

analitik.am

     Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) ռինգ է դուրս գալու սեպտեմբերի 27-ին, Գերմանիայի Քիլ քաղաքում: Նրա մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ): Այս մասին մեզ տեղեկացրեց մարզիկի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը: 


 

      «Լավ պատրաստվել եմ սեպտեմբերի 27-ի մենամարտին: Նախ Բեռլինում էի մարզվում, այնուհետեւ շարունակեցի մարզումներս Բալթիկ ծովի ափին գտնվող Ցինովից քաղաքում: Արդեն տեղափոխվել եմ Քիլ քաղաք, որտեղ էլ հաշված օրեր հետո կայանալու է մենամարտը: Տրամադրությունս լավ է, պատրաստվածությունս` գերազանց: Այս մենամարտում ես պետք է հաղթեմ, դա է իմ գլխավոր նպատակը»,- նշել է Արթուր Աբրահամը:


Արմինե Բրսոյան


Նույն շարքից