Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսաձայնագրվելու է. Որոշումը կայացված է

Այսօր՝ հուլիսի 26-ին, ՀՔԾ-ում տեղի է ունենալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը: Լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե ով է իրականացնելու նախկին նախագահի հարցաքննությունը, նշեց, որ այսօր Քոչարյանի հարցաքննության մասին որևէ հարցի չի պատասխանելու: Նա չցանկացավ նշել հարցաքննություն իրականացնողի անունը, որպեսզի վերջինս խուսափի ուշադրության կենտրոնում հայտնվելուց:

Ամեն դեպքում Խաչատրյանը հայտնեց, որ հարցաքննությունը տեսաձայնագրվելու է, որոշումը կայացրել է վարույթն իրականանցող մարմինը, սակայն դա դեռ չի նշանակում, որ այն հրապարակվելու է. «Այո, ունենք որոշում, որ այն տեսագրվելու է»:

Նույն շարքից