Հասարակություն գլխավոր 

Գեներալ Ղազարյանի (Սերժի Վաչո) 1 միլիարդ գրավն ուրիշ մարդ է վճարել. ՀՔԾ

Երկու օր առաջ ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը, ով ավելի հայտնի է Սերժի Վաչո անունով, ազատ արձակվեց: Նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվեց 1 միլիարդ դրամ գրավի դիմաց:

Այսօր՝ հուլիսի 26-ին, կառավարության նիստից առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, ստուգվելու է արդյո՞ք, թե Վաչագան Ղազարյանը որտեղ է գտել 1 միլիարդ դրամը խափանման միջոց կալանքը փոխելու համար, հայտարարեց, որ այլ մարդ է վճարել, ոչ թե Ղազարյանը: ՀՔԾ պետն անուն չնշեց՝ հայտնելով, որ այդ մարդը հայտնի անձնավորություն չէ:

Նույն շարքից