Չինաստանում ԱՄՆ դեսպանատունը հաստատել է պայթյունի փաստը: Նախնական տեղեկություններով, դիվանագիտական շենքի մոտ ռումբ է պայթեցվել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Կրկին նախնական տեղեկություններով, ռումբը պայթեցրել է 26-ամյա մի երիտասարդ, ով թեթև վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել: Բացի վերոնշյալ անձից, այլ տուժողներ չկան:
Ավելի վաղ հայտնվել էր, որ պայթյունից հետո դեսպանատան մոտ ուժեղ ծուխ է հայտնվել: