Հասարակություն 

Սևանա լճի ջրի մեջ ազոտի ու ֆոսֆորի ցուցանիշները նորմայի սահմաններում են

Սևանա լճի ջրի մեջ ազոտի ու ֆոսֆորի ցուցանիշները նորմայի սահմաններում են: Այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ խորհուրդ տալով չլողալ Սևանա լճի «ծաղկած»՝ ջրիմուռներով առատ ափերում:

Ինչ վերաբերում է ջրիմուռների առաջացման պատճառներին, նախարարն ասաց, որ այդ պատճառներից են կեղտաջրերի մեծ ծավալները, բարձր ջերմաստիճանը և այլն:

Գրիգորյանը հայտնեց, որ այս ամսվա վերջում Սևանա լճում լայնածավալ ստուգումներ կիրականացվեն:

 

Նույն շարքից