Երբ հարկային տեսուչը կամ հարկային վարչարարություն իրականացնողը գնում է իր գործառույթներն իրականացնելու և անպայման ուզում է բացահայտել, որ այնտեղ խախտում կա, հարկ վճարողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ վերջինս եկել է անպայման իրեն պատժելու համար: Այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Անանյանի խոսքերով, սակայն, քաղաքացին մոռանում է, որ դրանից առաջ որոշակի նամակագրությամբ, մեղմ գործիքակազմով իրեն իրազեկում են հնարավոր խախտումների մասին և խնդրում մեկ անգամ ևս վարքագիծը վերանայել, ինչից հետո միայն կիրառվում են կոշտ վարչարարական գործիքները:
ՊԵԿ նախագահի խոսքերով, հարկ վճարողը հաստատ չի ասելու, որ իրեն 5 անգամ զգուշացնելուց հետո տուգանել են. «Նա գալու է ասի, որ այս նոր իրողությունների շրջանակներում, երբ մենք թավշյա հեղափոխություն էինք իրականացնում, հրապարակում կանգնած գոռում էինք «Նիկոլ, Նիկոլ», իրենք եկան այսպիսի վարչարարություն իրականացրեցին»:
Անանյանի խոսքերով դա նրանց պետք է իրենց վարքագիծը մեղմելու համար: