Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2018թ. մրցաշարի հեծանվավազք մարզաձևում հաղթել է Նուբարաշեն վարչական շրջանը ներկայացնող հեծանվորդների եռյակը: Երկրորդը դավթաշենցիների եռյակն էր, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Շենգավիթ վարչական շրջանի թիմը: Առաջին երեք տեղերն զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով: Պարգևատրվել են նաև առանձին վարժություններում լավագույնը ճանաչվածները:
Համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնում լավագույնները դեռևս չեն որոշվել շախմատ, շաշկի և աթլետիկա մարզաձևերում: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:
Հիշեցնենք, որ բակային այս փառատոնն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի համաձայն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն