ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը չի ձգտելու ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Այս մասին ՀՀ վարչապետը խոսել է Ալեքսեյ Վենեդիկտովի հետ հարցազրույցի ժամանակ. «Ոչ, իհարկե: Ոչ»,-ասել է Փաշինյանը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Երևանը նպատակ ունի այդ կազմակերպությանն իր անդամակցությունը դարձնել ավելի ու ավելի արդյունավետ. «Մենք որոշ հարցեր ունենք ՀԱՊԿ-ում մեր գործընկերներին, և հիմա մեր նպատակն է այդ կազմակերպությունը դարձնել ավելի արդյունավետ»:
Խոսելով հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի շրջանակներում միջոցառմանը մասնակցելու մասին՝ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը վաղուց է մասնակցում դրան՝ հավելելով, որ Հայաստանը չի մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, այլ մասնակցել է այն երկրների գագաթաժողովին, որոնք մասնակցում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը: