Բարի օր Հասարակություն Քաղաքականություն 

Պատերազմի հավանականությունը շատ մեծ է. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությունը շատ մեծ է: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ալեքսեյ Վենեդիկտովի հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանը շատ ագրեսիվ քաղաքականություն է վարում, կա պատերազմի մեծ հավանականություն և միշտ պետք է պատրաստ լինել այդ պատերազմին:

«Ես, բոլոր հայերը, ամբողջ Հայաստանը վստահ ենք, որ Ռուսաստանն ունի բոլոր միջոցները մեր տարածաշրջանում նոր էսկալացիա և Հայաստանի ու Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը թույլ չտալու համար: Ես ասել եմ, որ Ռուսաստանն ունի բոլոր լծակները, հնարավորությունները, որպեսզի նոր պատերազմ թույլ չտա: Չեմ կարող հավատալ, որ մեր ռազմավարական գործընկերը, մեր բազմադարյա եղբայր, ընկեր Ռուսաստանը թույլ կտա նոր պատերազմ: Ես չեմ կարող դրան հավատալ»:

 

Նույն շարքից