Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Գագիկ Ծառուկյանը հայտնել է Երևանի քաղաքապետի ԲՀԿ հնարավոր թեկնածուների անունները

analitik.am

ԲՀԿ-ն Երևանի քաղաքապետի իր թեկնածուի անունը կհայտնի խորհրդի նիստից հետո: Այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը նշել է, որ դա իրենց խնդիրն է՝ ով կլինի իրենց թեկնածուն՝ նշելով մի քանի անուն, որոնց թվում  են Նաիրա Զոհրաբյանը, Արարատ Զուրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Գևորգ Պետրոսյանը և տասնյակ այլ անուններ:

ԲՀԿ նախագահի խոսքերով, քննարկումներ կլինեն և համապատասխան որոշումը կկայացվի:

 

Նույն շարքից