Քաղաքական Միջազգային 

ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարարին հրավիրել է Մոսկվա

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հուլիսի 27-ին մեկնելու է Մոսկվա: Այս մասին հայտնում են հարևան երկրի ՊՆ-ից:

Այցի շրջանակներում Հասանովը հուլիսի 28-ին մասնակցելու է «Բանակային միջազգային խաղեր-2018»-ի բացման արարողությանը:

 

Նույն շարքից