Հասարակություն 

Երկիրը երկիր է. Հանդիպում Եղիա Ներսեսյանի հետ

Սեպտեմբերի 25-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ «Երկիրը երկիր է» խորագիրը կրող հանդիպում բնապահպան, լուսանկարիչ, Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանի հետ:

 

Հանդիպման ընթացքում Եղիան լուսանկարների միջոցով ներկայացրեց Հայաստանի բնության բազմաթիվ հրաշալիքներ, որոնք անհայտ էին ներկաներից շատ շատերին:

 

Սրան զուգահեռ ցույց տրվեց նաև իրականության ցավալի կողմը՝ մեր բնության ավերն ու ոչնչացումը: Բնության ոչնչացման օրինակի վրա Եղիան խոսեց այն լրջագույն խնդիրների և համակարգային ճգնաժամի մասին, որ այսօր ունենք Հայաստանում, ինչպես նաև քննարկվեց, թե ինչպես կարող ենք կանխել այդ ավերը և հասնել արմատական լուծումների:

Նույն շարքից