Քաղաքական Միջազգային 

Քասիմ Սուլեյմանին ավերիչ պատերազմ է խոստանում ԱՄՆ-ին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-մայոր Քասիմ Սուլեյմանին ԱՄՆ-ին սպառնացել է ավերիչ պատերազմով: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Իրանի սահմաններից դուրս հատուկ առաջադրանքներ կատարող «Քուդս» ստորաբաժանման հրամանատար Սուլեյմանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին  խորհուրդ է տվել պատերազմ չսկսել, քանի որ այն աղետալի է լինելու Վաշինգտոնի համար. «Մենք շատ մոտ ենք, մենք այնտեղ ենք, որտեղ դուք չեք պատկերացնում: Եթե դուք պատերազմ սկսեք, մենք այն կավարտենք»,-ասել է իրանցի գեներալը:

Սուլեյմանին հայտարարել է, որ իրենք կարող են ոչնչացնել ամեն ինչ, ինչ ունի ԱՄՆ-ը՝ հավելելով, որ ամերիկացիները լավ են հասկանում Թեհրանի ուժը և հնարավորությունները:

 

Նույն շարքից