Հունաստանում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 83-ի: Այս մասին հայտնում ե տեղի ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հայտնվում էր 81 զոհի մասին: Վիրավորների թիվը հասնում է 187-ի, նրանց թվում 23 երեխա կա: Չհաստատված տվյալներով, կա ավելի քան 100 անհետ կորած:
Հրդեհի արդյունքում զոհված կամ վիրավոր հայերի մասին տեղեկություններ չկան: