Քիչ առաջ ՀՔԾ ժամանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Լրագրողների հարցերին պատասխանելով՝ նա հայտարարեց, որ ներկայացել է Մարտի 1-ի գործով հարցաքննության համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՔԾ-ում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով վկայի կարգավիճակով հարցաքննվում է նույն Մարտի 1-ի գործի շրջանակներում: