Հասարակություն 

Հավատացյալները կարող են պարտադրված լինել սեփական ուժերով պաշտպանել Եկեղեցին և հոգևոր առաջնորդին

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Խիստ մտահոգիչ ենք համարում և դատապարտում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության կողմից 2018 թ. հունիսի 6-ից ի վեր իրականացվող գործողությունները, որոնք օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ և հակաօրինական բնույթ են ստանում։ Հայաստանում նոր քաղաքական, սոցիալական ու մշակութային իրականություն ստեղծելու կառավարության փորձերը խեղվում են սիրո ու հանդուրժողականության կոչերի ներքո ազգային ինքնության ակունքները խարխլող այս նախաձեռնության կողմից։

Ս.թ. հուլիսի 6-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները բռնի կերպով ներխուժեցին և զավթեցին Մայր Աթոռի Դիվանատունը: Օրենքի լեզվով սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարում: Եվ միայն 4 օր անց, ՀՀ քաղաքացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների բազմաթիվ բողոքներից հետո, ՀՀ ոստիկանությունը Դիվանատունը զավթած անձանց դուրս հանեց Մայր Աթոռի տարածքից։

Հուլիսի 11-ին Ոստիկանության կողմից տարածվեց հաղորդագրություն առ այն, որ Դիվանատուն ներխուժածներից մեկի պայուսակից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված: Ու թեև տրված հաղորդումից անցել է 15 օր, ոստիկանությունը մինչ օրս չի ներկայացրել նշված զանգվածի փորձաքննության արդյունքները։

Հուլիսի 12-ին տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի նիստում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով, որոշվեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության  ղեկավարներից Կորյուն աբեղային տալ մեկ շաբաթ ժամանակ` ուղղվելու և ապաշխարելու համար։

Սակայն, հուլիսի 13-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խմբի անդամները կրկին  մուտք գործեցին Մայր Աթոռի տարածք, վիրավորական արտահայտություններ հնչեցրեցին Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին: Տարածքի հսկողությունն իրականացնող ոստիկանների ու առանձին հոգևորականների ջանքերով միայն հնարավոր եղավ խուսափել ավելի մեծ բախումից:

Մեկ օր անց՝ հուլիսի 14-ին, Գնդեվանքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի փորձ կատարվեց, որի կադրերը, առանց լրագրողական մեկնաբանության, տարածեցին նաև որոշ լրատվական կայքեր ու գործակալություններ: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի քննչական բաժնից դեռևս հայտնի չէ, թե ինչ ընթացք են ստացել Վեհափառ Հայրապետի նկատմամբ հարձակման վերաբերյալ նախապատրաստվող նյութերը:

Վերոնշյալ միջադեպի առթիվ իրենց զայրույթն ու մտահոգությունը հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, կուսակցություններ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, մտավորականներ, Սփյուռքի մեր հայրենակիցները, լրագրողներ, եկեղեցու հազարավոր զավակներ:

Հակառակ նախաձեռնության հեղինակների հայտարարությունների, թե իրենց աջակցում են նաև հոգևորականներ, այս ամբողջ ընթացքում արվել են բազում հայտարարություններ թե՛ առանձին հոգևորականների, թե՛ հայաստանյայց ու սփյուռքյան թեմերի առաջնորդների կողմից՝ ի պաշտպանություն Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի։

Իրադարձությունների զարգացման տրամաբանությունը ցույց է տալիս, որ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀՀ կառավարության կրավորական կեցվածքը, իրավապահ մարմինների ոչ համարժեք և պասսիվ գործելաոճը, Քննչական կոմիտեի կողմից իրականացվող գործողությունների անհամարժեքությունը, հանրային լայն հնչեղություն ունեցած միջադեպերին արագ և արդյունավետ չարձագանքելն անուղղակի նպաստում են «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների ավելի ու ավելի ագրեսիվ դառնալուն և նոր սադրանքներ իրականացնելուն:

Մեր գնահատմամբ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունները ոտնձգություն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ և միտված են հայության հոգևոր անվտանգության խարխլմանը: Այդ ամենը ձեռնտու է միայն հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության թշնամիներին։

Այն, ինչ կատարվում է Եկեղեցու ներսում, պետք է լուծվի եկեղեցական իրավունքի նորմերին համապատասխան, բայց սա արդեն ներեկեղեցական հարց չէ: Վերոնշյալ նախաձեռնության անդամները դուրս են դրվել Հայ Եկեղեցուց, Եկեղեցու նվիրապետական բարձրագույն աստիճան ունեցողների՝ եպիսկոպոսների բանադրանքի տակ են ու չեն կարող ներկայանալ իբրև Եկեղեցու զավակներ ու որևէ մասնակցություն ունենալ Եկեղեցու կյանքին: Հետևաբար շարժումը ներեկեղեցական չէ և արտաքին ճնշում է Հայ Եկեղեցու վրա:

Վերը ներկայացված իրավիճակը պահանջում է պետության կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայոց Հայրապետի դեմ իրականացվող ոտնձգության անհապաղ կասեցում ու իրավական ճանապարհով հարցի հանգուցալուծում։ Նման անօրինական գործողությունները ստվեր են գցում աշխարհում առաջին քրիստոնյա երկրի վարկանշի վրա և հեռու են ժողովրդավար երկիր կառուցելու նկրտումներից: Հակառակ դեպքում, պաշտպանված չլինելով պետության կողմից, հազարավոր հավատացյալներ կարող են պարտադրված լինել սեփական ուժերով պաշտպանել հայ ժողովրդի ազգային ինքնության պահապան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և իր հոգևոր առաջնորդին։

Երևան

26 հուլիսի, 2018 թվական

Հայկ Նահապետյան – «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ

Հայկ Բաբուխանյան - ԱԺ պատգամավոր,  «Սահմադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ

Վահրամ Բաղդասարյան - ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար

Արտաշես Գեղամյան - ԱԺ պատգամավոր,  «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Շուշան Պետրոսյան – ՀՀ ժողովրդական արտիստ, ԱԺ պատգամավոր

Խաչիկ Ասրյան - «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ

Վահան Բաբայան - «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ

Սարգիս Ավետիսյան - «Համերաշխություն» կուսակցության նախագահ

Հայկ Այվազյան – «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար

Գեղամ Գրիգորյան - «Իրավունք» թերթի և www.iravunk.com կայքի տնօրեն

Հրանտ Սարաֆյան – «Իրավունք» թերթի լրագրող

Կարինե Եսայան – «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համանախագահ, պատմական գիտությունների թեկնածու

Հարությունյան Ավագ – ՀԱԱ կինոֆոտոֆոնո մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու

Լիա Ավետիսյան – «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի համահիմնադիր, գրող-հրապարակախոս

Արթուր Հովհաննիսյան – «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի վերլուծաբան, հրապարակախոս

Արմինե Սիմոնյան – «Հայ ձայն» լրատվական կայքի խմբագիր

Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես» թերթի և համանուն կայքի գլխավոր խմբագիր

Արտակ Մովսիսյան – «Արարատ» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար

Զառա Գևորգյան – «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող

Քերոբ Սարգսյան - «Իրավունք» թերթի բաժնի վարիչ, վերլուծաբան

Արմեն Մանվելյան – «Հայ ձայն» լրատվական կայքի հոդվածագիր, պատմական  գիտությունների թեկնածու

Վարդան Աստվածատրյան - «Կոմսոմոլսկայա Պրավդա վ Արմենիի» և « Արգումենտի նեդելի Արմենիի» թերթերի տնօրեն

Հասմիկ Ղազարյան – magnis.news կայքի թարգմանիչ

Հասմիկ Բակունց – «Եվրասիական Ինֆորմացիոն լիգա» կայքի խմբագիր

Տիգրան Սիմոնյան – «Փաստարկ» ակումբի ղեկավար

Արման Վանեսքեհյան – «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության քաղաքական մեկնաբան

Իրինա Աբրոյան – «Ռեպուբլիկա Արմենիա» թերթի մշակույթի և կրթության գծով պատասխանատու

Լիլիթ Եղիազարյան - «Իրավունք» թերթի մշակույթի բաժնի վարիչ

Պանդուխտ Սյունի – «Ոսկանապատ» հայկական վերլուծաբանական կենտրոնի առաջատար մասնագետ

Ալմաստ Մուրադյան - «Դիալոգ» ՀԿ նախագահ

Վահագն Չախալյան - «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական Դաշինք, նախագահ

Խաչիկ Ստամբոլցյան – «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» միավորման նախագահ

Սևան Աղաջանյան – «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ

Մամիկոն Խորշուդյան - «Եռամիասնություն հանուն զարգացման» հկ նախագահ

Անի Կարապետյան – «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ

Դավիթ Ալեքսանյան – «Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միության նախագահ

Էդուարդ Փոլադով — Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» միության նախագահ

Դավիթ Սահակյանց – «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշն ստուդիայի ղեկավար, ռեժիսոր

Արամ Սաֆարյան - «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի համակարգող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ

Արման Բոշյան – Երևանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի նախագահ

Զարուհի Բաբուխանյան - «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորման» ՀԿ նախագահ

Արման Ղուկասյան - «Միջազգային հումանիտար զարգացում» հկ նախագահ

Ծովինար Կոստանյան - Հայրենանվեր երիտասարդների միավորում (ՀԱՅԵՄ) հկ նախագահ

Կարեն Բալայան - «Կիլիկիա» նավարկության ակումբի նախագահ

Վալերի Թունյան– պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՃՀ դասախոս

Ավետիս Հարությունյան – պատմ. գիտ. թեկնածու, ՀՊՄՀ և Գևորգյան ճեմարանի դասախոս

Նիկոլայ Հովհաննիսյան - արևելագետ, ԱԳԱ թղթակից-անդամ

Տիգրան Քոչարյան – Մեդիա փորձագետ

Արշակ Արզիկյան – տնտեսագետ

Գևորգ Մկրտչյան- փիլիսոփա, սոցիոլոգ

Սերգեյ Շաքարյանց - քաղաքական փորձագետ

Գրիգոր Բալասանյան - ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու

Արա Մարտիրոսյան – ՀՊՄՀ լրագրության բաժնի դասախոս, պատմաբան, լրագրող

Հայկ Սահակյանց - «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշն ստուդիայի տնօրեն

Ասլան Մխիթարյան - ճարտարապետ

Ազատ Սարգսյան – ֆիզիկա-մաթեմաթիկական գիտությունների թեկնածու

Լալա Հակոբյան- բանասեր, մանկավարժ

Արփինե Նավասարդյան- Կենսաբանական Գիտությունների թեկնածու

Արմեն Պապյան  - փորձագետ, վերլուծաբան

Բակուր Կարապետյան -գրող, հրապարակախոս

Վահրամ Սահակյան - գրող, թատերագիր

Մարգարիտ Իգիթյան - երաժշտագետ

Սվետլանա Գուլյան - արվեստագետ

Արամ Սարգսյան - մանկաբարձ-գինեկոլոգ

Աշոտ Սարգսյան – պատմության ուսուցիչ

Սերգեյ Կոնակով – ծրագրային ապահովման ինժեներ

Վահե Ավետիսյան – պատմական գիտությունների թեկնածու

Գրիգոր Ծատուրյան — ճարտարապետ

Արամ Գրձելյան — մաթեմատիկոս,

Սեդա Ավետիսյան — երաժիշտ

Մարինա Շահբազյան — մանկավարժ

Արմեն Բլբուլյան — Մանկաբարձ, Հանրապետական ծննդատան փոխտնօրեն

Արսեն Սարգսյան — Ինժեներ, «Մարս» ՓԲԸ փոխտնօրեն

Հրիփսիմե Գրիգորյան — Ժողովրդական նկարիչ

Գրիգոր Բրուտեան — աստղագետ

Արամ Մկրտչյան - հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիա

Կարինե Հայրապետյան - մշակութաբան, մանկավարժ, Գերմանիա

Վահե Մեսրոպյան - գրող, հասարակական-քաղաքական գործիչ, ԱՄՆ

Գևորգ Նուրումյան - հասարակական-քաղաքական գործիչ, Ֆրանսիա

Անուշ Մկրտչյան Ցայլեր - քաղաքագետ, արվեստաբան, Գերմանիա

Տաթև Մկրտչյան Նուցցո - Սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Գերմանիա

Էդուարդ Ցայլեր - «Կապիտոլ» «Պալատին» կինոտան տնօրեն, Գերմանիա

Անի Մենուա - փիլիսոփայական գիտությունների թեկնածու, մագիստրոս, Արտիում Գերմանիա

Լարիսա Հովհաննիսյան - հասարակական-քաղաքական գործիչ, Իսպանիա

Պապին Պողոսյան - երգիչ, ԱՄՆ

Արմեն Բարսեղյան - «Տեսակետ» հաղորդաշարի հեղինակ, ԱՄՆ

Գայանե Գադուկյան – Ճարտարագետ, Ֆրանսիա

Աշխեն Նուրումյան – մշակութաբան, Ֆրանսիա

 

Նույն շարքից