ԱՄՆ-ը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնում ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին կալանքի տակ պահելու համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հիշեցնելով, որ վերջինս թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է լրտեսության և ահաբեկչական գործունեության մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրել է, որ իր երկիրը լուրջ պատժամիջոցներ է կիրառելու Թուրքիայի դեմ այն բանի համար, որ Անկարան արդեն երկար ժամանակ քահանա Էնդրյու Բրանսոնին պահում է կալանքի տակ: Թրամփը Բրանսոնին լավ մարդ է անվանել և կոչ արել թուրքական կողմին ազատ արձակել նրան:
Հիշեցնենք, որ վերոնշյալ քահանան կալանքի տակ է գտնվում 2016 թվականից և հիմա լուրջ առողջական խնդիրներ ունի: