«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ոստիկանությանը հրահանգել է մարզի բոլոր գյուղերում բացահայտել այն բոլոր գործերը, որոնք առնչվում են կոռուպցիայի հետ: Թիրախում, ըստ մեր հավաստի աղբյուրի, ավշարցի Գրիգորյան եղբայրներն են, սակայն մարզպետն իր պայքարը եղբայրների դեմ սկսել է նրանց մերձավորներից: Մարզի Սուրենավան գյուղում արդեն սկսվել է գործընթացը, ինչն անասելի զայրացրել է սուրենավանցիներին, և ամբողջ գյուղը միաձայն սկսել է դժգոհել մարզպետից:
Ինչպես մեզ տեղեկացրին, Գարիկ Սարգսյանը ոստիկանապետին պատվիրել է չընկրկել, քանի որ վերևից հրահանգ է իջեցվել, և ինքն ընտրությունների ժամանակ ձայներ պետք է ապահովի կուսակցության համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում