Հասարակություն Ֆեյսբուք 

«Ալբանացի քննիչ կա՞» և այլն «կատակները» տեղին չեն

«Այսպես կոչված «ալբանացի» համացանցային մեմը, որը վերջին օրերին լայն տարածում է գտել ֆեյսբուքի հայալեզու տիրույթում, գիտակցենք դա, թե ոչ, ըստ էության ադրբեջանական քարոզչամեքենայի հայտնի դրույթի ակամա տարածումն է մեր հասարակության շրջանում։

Բանն այն է, որ ըստ ադրբեջանական քարոզչության ակնհայտ կեղծ դրույթի՝ Արցախի հայությունն իբր բաղկացած է բավական ուշ հայացված նախկինում աղվաններից՝ այն կովկասալեզու ցեղերից, որոնք նախկինում բնակեցննում էին անտիկ աղբյուրներում Ալբանիա անունով հայտնի Կուրի ձախափնյակում գտնվող բուն Աղվանքը։ Ի դեպ մեզանում երբեմն կարելի է հանդիպել Կովկասյան Աղվանք սխալ ձևին, որը բառացի թարգմանություն է ռուսերեն Кавказская Албания տարբերակից և հայերենում գոյության իրավունք չունի, քանի որ այլ Աղվանք, բացի Կովկասում եղածից, չկա։

Հաշվի առնելով վերոնշյալը, «կատակները», թե «ալբաներենի թարգմանիչ գտնվե՞ց», «ալբանացի քննիչ կա՞» և այլն, կարծում եմ՝ տեղին չեն՝ առավել ևս, եթե «կատակողներից» ոմանք ավելի տեղեկացված և սրամիտ գտնվեին որպես քննիչի կամ թարգմանչի թեկնածու կնշեին, դիցուք, Աղվան Վարդանյանին»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նույն շարքից