Հասարակություն գլխավոր 

Նախագահ Արմեն Սարգսյանը տպավորված է Արա Խաչատուրյանի յուրօրինակ նախաձեռնությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մարսելաբնակ հայազգի լեռնագնաց, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ Արա Խաչատուրյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:

Արա Խաչատուրյանը պատմել է իր խաղաղության վազքի մասին, որը մեկնարկել էր այս տարի ապրիլին Մարսելից և ավարտվել հուլիսի 21-ին՝ Երևանում: Մարաթոնի ընթացքում նա անցել է 8 երկիր, 150 քաղաք և հաղթահարել է մոտ 5000 կմ տարածություն: Նա նաև ներկայացրել է իր առաջիկա ծրագրերը:

Նախագահը նշել է, որ տպավորված է լեռնագնացի յուրօրինակ նախաձեռնությամբ և հաջողություններ է մաղթել նրան հետագա ձեռնարկներում:

Նույն շարքից