Հասարակություն 

Մարկ Ցուկերբերգը դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակից

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Գործակալության տեղեկություններով, 17 միլիարդ դոլար կորստից հետո Ցուկերբերգն ամենահարուստների ցուցակի երրորդ հորիզոնականից հայտնվել է 6-րդ հորիզոնականում:

Ավելի վաղ աշխարհի խոշորագույն սոցկայքի հիմնադրի կարողությունը գնահատվել եր 86,5 միլիարդ դոլար:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում Ցուկերբերգից առաջ են անցել Ուորեն Բաֆետը, Բերնար Առնոն և Ամանսիո Օրտեգան:

 

Նույն շարքից