«Ռեմայի» նախագահ Ջեյմս Պալլոտան խոսել է Մալքոմի տրանսֆերի տապալման մասին՝ հայտարարելով, որ «Բարսելոնային» կների միայն այն դեպքում, եթե ստանա Լեոնել Մեսսին:
Պալլոտին հայտնել է, որ արդեն խորհրդակցել են իրավաբանների հետ և կփորձեն պատասխանատվության ենթարկել «Բորդոյին» տապալված տրանսֆերի համար:
«Երեկ «Բարսան» ներողություն խնդրեց մեզնից, սակայն ես չեմ ընդունել ներողությունը: Կատալոնացիներին կներեմ միայն այն դեպքում, եթե մեզ տան Մեսսին»,-ասել է գայլերի նախագահը՝ միևնույն ժամանակ նշելով, որ չի պատրաստվում դադարեցնել համագործակցությունը «Բարսելոնայի» հետ: