Բարի օր Տնտեսություն 

Առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու և դրան անդամակցելու հնարավորություն. Մանե Թանդիլյան

analitik.am

Հուլիսի 26-ին կառավարության նիստում միաձայն հավանության արժանացավ«Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Մի քանի դիտարկում այս հարցի վերաբերյալ․

Որպես կանոն, արհեստակցական միությունները ստեղծվում են տվյալ գործատուի աշխատող անձանց կողմից: Որպես արհմիության անդամ, ինչպես նաև որպես գործատուի աշխատող, արհեստակցական միության ընտրովի պաշտոններում ընդգրկված անձինք, փաստորեն, կաշկանդված են լինում գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների փաստով:

Բացի այդ, տեղական մակարդակում գործող արհմիությունների բյուջեն համալրվում է գլխավորապես գործատուի կողմից արվող հատկացումներով, ինչն արհմիության անվիճելիորեն կախվածության մեջ է դնում գործատուից: Փորձը ցույց է տալիս, որ գործատուի մոտ գործող արհմիությունները գրեթե միշտ ձեռնպահ են մնում աշխատողների շահերի պաշտպանության համար դատարան դիմելուց:

Նախագծով առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու և դրան անդամակցելու հնարավորություն, ինչը հասանելի լինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամենատարբեր մասնագիտություններ ունեցողների համար:

Հաջորդ շաբաթ նախատեսում ենք անցկացնել արհմիությունների օրենքի թերություններին նվիրված համաժողով շահագրգիռ գործընկերների մասնակցությամբ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյան

Նույն շարքից