Հայաստան Քաղաքական 

Նաիրա Զոհրաբյանը դեմ է, որ խորհրդարանում տանջամահ լինող կանայք հայտնվեն

Խորհրդարանում ԱԺ ուժերը շարունակում են ԸՕ փոփոխությունների հարցով քննարկումները: Քննարկվող հարցերից մեկն էլ կուսակցությունների ցուցակներում կանանց քվոտանների ավելացման հարցն է:

ԱԺ Ծառուկյան խմբակցությանն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ է կանանց քվոտաներն ավելացնելուն: Պատգամավորը նշեց, որ վերջերս մի գիտական աշխատություն է կարդացել, որի համաձայն այն խորհրդարաններում, որտեղ կանանց թիվը 5 տոկոսով ավելանոււմ է, ռազմական կոնֆլիկտներով հարցեր լուծելու ճանապարհը 5 տոկոսով նվազում է:

Սակայն Զոհրաբյանի խոսքերով,  կարևոր է հասկանալ՝ պատրաստ են արդյո՞ք քաղաքական ուժերն իրենց ցուցակներում ներառել կանանց, ովքեր ունակ են աշխատելու խորհրդարանում. «Եթե մենք լուծելու ենք քանակի խնդիր, ոչ թե որակի, և խորհրդարանում հայտնվելու են կանայք, ովքեր տանջվում են, տանջամահ են լինում... Ես պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքը չեմ ընդունում, սակայն հասկանում եմ, որ մեր տիպի երկրներում կանանց ճանապարհ տալու համար դա պարտադիր գործիք է, որը պետք է օգտագործել գոնե տղամարդկանց դեմ պայքարելու համար»:

Քննարկման վերջում որոշում կայացվեց, որ առաջիկա արտահերթ ընտրություններում կանանց քվոտան 1/4-ից կհասցվի 1/3-ի (33 տոկոս), իսկ արդեն հաջորդ ընտրություններում կանանց քվոտան կհասցվի 40 տոկոսի:

 

Նույն շարքից