Հասարակություն 

Սա աչքալուսանքի առիթ է. Արամ Մանուկյանը՝ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն Ազատության հետ զրույցում նշել է, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու լուրն ընդունել են ուրախությամբ, զանգահարել են իրար և աչքալուսանք տվել:

Արամ Մանուկյանի խոսքերով, մեր ժողովուրդն այսօր կարող է վառված սրտին մի բաժակ սառը ջուր խմել:

Նախկին պատգամավորը հայտարարել է, որ այս օրվանը երկար են սպասել, երբեմն անհույս են եղել. «Ինձ համար չափանիշ է Մարտի 1-ի զոհերի ծնողների վերաբերմունքը: Ես երեկ զանգահարել եմ և շնորհավորել նրանց, աչքալուսանք տվել: Սա աննախադեպ երևույթ է, երբ մարդիկ անգամ մինուճար երեխա են կորցրել, բայց այսօր աչքալուսանք են տալիս, որովհետև արդարության վերականգնումը երբեմն կյանքից  ավելի է: Ես նրանց ուրախությունը տեսա Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը և երեկ»:

Մանուկյանի խոսքերով, սա հաղթանակ է, որ իրենց որդիները զոհվել են հանուն խաղաղության, երկրի զարգացման. «Այդ մարդկանց կյանքից զրկեցին ազատության, դեմոկրատիայի ճանապարհին»:

 

 

Նույն շարքից