Հասարակություն գլխավոր 

Ինչ-որ տենդենց տեսնում եմ. Դավիթ Հարությունյանը՝ Քոչարյանի մեղադրանքի մասին

Այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին, որ առաջադրված մեղադրանքով ցանկանում են իրեն չեզոքացնել առաջիկայում սպասվող քաղաքական պրոցեսներից, ասաց, որ դա քաղաքական գնահատական է. «Երբ ես նայում եմ ընդհանուր պատկերին, տեսնում եմ, որ ինչ-որ տենդենց կարող է աշխատել: Խոսքը վերաբերում է ոչ միայն Քոչարյանին, այլ այն ռազմական գործիչներին, որոնք երկար տարիներ բավականին հստակ և աներկբա դիրքորոշում են ունեցել մեր և Ադրբեջանի հարաբերությունների հարցում: Ինչ-որ մի տենդենց տեսնում եմ, որ կարծես թե հենց առաջին հերթին այդ մարդկանց է մեղադրանք առաջադրվում»:

Հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք ինքն իրավական խորհրդատվություն տրամադրել Քոչարյանի փաստաբաններին, Հարությունյանն ասաց, որ վերջիններս բավարար գիտելիք, հմտություն, փորձ ունեն և իրեն այդ խնդրանքով չեն դիմել:

 

Նույն շարքից