Ֆեյսբուք Հասարակություն 

Քոչարյանը չունի մի ընկեր, ով իրեն կպաշտպանի. Արման Մուսինյան

Ասել, որ Քոչարյանի հարցազրույցն իսկական գտածո է, քիչ կլինի։

Առայժմ առանց խորանալու կոնկրետ դետալների մեջ (շատ երկար կստացվի), հարցազրույցից կարելի է արձանագրել, որ․

1․ Հարցաքննությանն ու հարցազրույցին ընդառաջ, Քոչարյանը գոնե հարկ չի համարել հիշել 2008թ․ իրադարձությունների ժամանակագրությունը։ Հաջորդած դեպքը դարձնում է նախորդած և հակառակը։ Օրը 6-8 ժամ գիրք էր գրում, փոխարենը մի քանի ժամ կարող էր տրամադրել այս հարցին՝ ծիծաղելի չերևալու համար (գիրք գրելու ժամանակ հիմա շաաատ կունենա)։
2․ Քոչարյանը պատկերացում չունի, ինչ ասել է Նախագահ և նրա սահմանադրական լիազորություններ ու գործառույթներ։
3․ Քոչարյանն այնքան համարձակություն չունի, որ փորձում է, իր և մեղադրանքի արանքում խցկել բոլոր հնարավոր նախկին գործընկերներին։ Նախագահ ես եղել՝ գոնե կարողացիր գլուխդ բարձր պահել՝ եթե նույնիսկ համարում ես, որ քեզ շինծու դատում են։
4․ Քոչարյանը ստում է, ստում է ու ստում։ Կոնկրետ դրվագներով։ Ավելի մանրամասն՝ տես Aren Manukyan-ի ստատուսում։
5. Քոչարյանն ատել և ատում է մեր ժողովրդին՝ նրան համարելով իր գլխին գալիք փորձանքների պատճառը։
6․ Քոչարյանը չունի մի ընկեր, ով իրեն կպաշտպանի (և սա որևէ մարդու ամենաբնորոշիչ գնահատականն է)։ Ստիպված ինքն իրեն է պաշտպանում։ Ավելի խղճուկ վիճակ հնարավոր չէր պատկերացնել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է  ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը

Նույն շարքից