Բարի օր Հասարակություն 

ՀԱՊԿ քարտուղարությունը՝ Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու մասին

analitik.am

Հայաստանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն և նրա կալանավորման համար միջնորդություն ներկայացնելու հարցն ակտիվորեն լուսաբանվում է ռուսական լրատվամիջոցներում:

Հիշեցնենք, որ Խաչատուրովին ՀՔԾ-ի կողմից  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Խաչատուրովին մեղադրանք առաջադրելուն անդրադարձել են ռուսական առաջադեմ լրատվամիջոցներից ՌԻԱ Նովոստին, Ինտերֆաքսը, ՏԱՍՍ գործակալությունը, Լենտան և այլն: Ռուսական ԶԼՄ-ները զերծ են մնում որևէ  մեկնաբանություններից՝ միայն արձանագրելով փաստերը:

ՌԻԱ Նովոստին նաև տեղեկություններ ունի ՀԱՊԿ քարտուղարությունից: Կառույցի մամուլի խոսնակը հայտարարել է, որ իրենք դեռ ինֆորմացիա չունեն Խաչատուրովի մեղադրանքի մասին: Նրա խոսքերով, կառույցում միայն գիտեն, որ Խաչատուրովը Հայաստան է ժամանել վկայի կարգավիճակով հարցաքննության մասնակցելու համար:

 

Նույն շարքից