Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ԲՀԿ-ական Մելքումյանը հակադարձում է Ռոբերտ Քոչարյանին

analitik.am

ՀՀ ԱԺ փոխխոսնակ,  ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին, հայտարարել է, որ ընթանում են իրավական գործընթացներ և մինչև նախաքննությունը չավարտի, այդ գործընթացների գնահատականները համակողմանի չտրվեն, այլ տիպի գնահատականներ չեն կարող տրվել:

Մելքումյանը նաև նշեց, որ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, որևէ խտրականություն չպետք է լինի: Անդրադառնալով Քոչարյանի այն գնահատականներին, որ սա քաղաքական վենդետա է, Մելքումյանը հայտարարեց,  որ, իր պնդմամբ, գործընթացն իրավական է. «Մարտի 1-ի գործի մասին 1 տարի չէ խոսվում: Այստեղ շատ չլուծված, մինչև վերջ չպարզաբանված հարցեր կային: Ես զերծ կմնամ քաղաքական գնահատականներ տալուց, կմնամ իրավական դաշտում, որովհետև  ժամանակ է պետք ամեն ինչի պարզաբանման համար»:

Նույն շարքից