Հասարակություն 

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ոստիկանության կրթահամալիրում /տեսանյութ/

analitik.am

Հուլիսի 27-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների ու կրծքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա սկսվեց հանդիսությունը:

Ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 77 ուսանողներ, ոստիկանության բարձրաստիճան սպաների ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայությամբ ստացան դիպլոմներն ու կրծքանշանները: Շնորհավորական խոսք ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Հրապարակվեց շրջանավարտներին սպայական առաջին ուսադիրներ շնորհելու և ծառայության վայրերում նշանակումներ կատարելու մասին ոստիկանության պետի հրամանը:

Հանդիսավոր արարողությունից հետո ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու տեղակալ Հովհաննես Քոչարյանը, ոստիկանության կրթահամալիրի ղեկավարության հետ շրջեցին տարածքում, եղան քոլեջում, որտեղ այդ պահին անցկացվում էր ավարտական պետական քննություն:

Ոստիկանության պետը հաջողություն մաղթեց քննություն հանձնողներին, որոնք շուտով անցնելու են ծառայության` օրենքին և ժողովրդին:

Նույն շարքից