Հասարակություն 

Հանրայինի ուղիղ եթերում հնչած սիրո խոստովանության տրամաբանական շարունակությունը. Հ1-ի հաղորդավարներն այսօր ամուսնացան

analitik.am

Հայաստանի հնարային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել. «Հանրայինի ուղիղ եթերում հնչած սիրո խոստովանության տրամաբանական շարունակությունը. Վահե Խանամիրյան և Լիլիթ Դավիդովա Մուրադյան»։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Հանրային ՀԸ «Առավոտ լուսո» հաղորդման ուղիղ եթերում հաղորդավար Վահե Խանամիրյանը ամուսնության առաջարկություն արեց իր գործընկերուհուն՝ Լիլիթ Դավիդովա Մուրադյանին։

Այսօր զույգը պսակադրվեց ու օրինականացրեց իրենց միությունը։

Նույն շարքից