Քաղաքականություն 

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ

analitik.am

Հուլիսի 27-ին ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղար, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընդհանուր համակարգող Վահագն Մելիքյանը հանդիպեց Ֆրանսիայի նախագահի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Ժան-Մարկ Բերթոնի հետ։

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ներառյալ ԱԳՆ աշխատանքային խմբի և քարտուղարության կողմից կատարվող աշխատանքները։ Անդրադարձ կատարվեց նաև գագաթաժողովին շրջանակներում անցկացվելիք միջոցառումների կազմակերպչական հարցերին և դրանցում ֆրանսիական կողմի ներգրավվածության հնարավորություններին։

Հյուրի խնդրանքով՝ Վահագն Մելիքյանը ներկայացրեց Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ ձևավորված` փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի  գործունեությունը և իրականացվող աշխատանքների ծավալը։

Նույն շարքից