Գլխավոր Իրավական 

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

analitik.am

Քիչ առաջ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասով որոշումը: Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց 2-ամսյա կալանքը:

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ վաղը ժամը 12:00-ին մամուլի ասուլիսի տեղի կունենա, որի ընթացքում ավելի մանրամասն կխոսվի գործի մասին:

Նույն շարքից