Հասարակություն 

Այսօր նոր մանրամասներ հայտնի կդառնան Քոչարյանի կալանքի գործից

analitik.am

Այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն էրեբունի պլազա հյուրանոցում հանդես կգան մամուլի ասուլիսով, որի ընթացքում մանրամասներ կպատմեն վերջինիս կալանքի վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ՀՀ երկրորդ նախագահի համար 2-ամսյա կալանքի մասին որոշում կայացվեց: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանն իր հերթին նշել էր, որ վերջինս հանգիստ է ընդունել դատարանի որոշումը:

Նույն շարքից