Քաղաքական Միջազգային 

Թրամփը լուսանկար է հրապարակել, թե ինչպես է համբուրվում Յունկերի հետ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, թե պատրաստ չի եղել նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համբուրելու է իրեն Վաշինգտոնում բանակցությունների մեկնարկին:

«Այդ համբույրն ինձ համար անակնկալ էր: Նախաձեռնողը ես չեմ եղել»,-հայտարարել է Յունկերը գերմանական ARD-ի հետ հարցազրույցի ժամանակ:

«Ես չեմ իմացել, որ սրահում ևս մեկ լուսանկարիչ է եղել: Մթնոլորտը շատ լավ էր: Սակայն հենց Թրամփն է հրապարակել այդ լուսանկարը, ոչ թե ես»,-նշել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Ավելի վաղ Թրամփը լուսանկար էր հրապարակել Թվիթերում՝ ցույց տալով, թե ինչպես է համբուրվում Յունկերի հետ. «Ակնհայտ է, որ Յունկերի միջոցով ներկայացած Եվրամիությունը և իմ միջոցով ներկայացող ԱՄՆ-ը սիրում են իրար»,-գրել է Թրամփը:

 

 

 

Նույն շարքից